Կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին, իսկ այսօր նա արդեն հարսիկ է․ Անդրե
1 hour ago
1 min read

Երգիչ Անդրեն Արսեն Սաֆարյանի դստեր հարսանյաց արարողությունից տեսանյութ է տեղադրել և գրել․
«30 տարվա ընկերություն… Միասին անցած ճանապարհ, դժվարություններ ու հաղթանակներ։ Արսեն ջան, կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին…Իսկ այսօր նա արդեն հարսիկ է։ Սիրելիներս, թող Աստված օրհնի ձեր նորաստեղծ ընտանիքը։ «Հարսանեկան օրոր» – սրտիս խորքից ծնված իմ երգը նվիրում եմ աշխարհի բոլոր դուստրերին ու նրանց հայրերին։ Թող յուրաքանչյուր հայր այս մեղեդու ներքո գրկի իր երջանիկ աղջկան ու օրհնի նրա նոր կյանքը։ Հիշեցնենք՝ սիրված երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ դերասանուհի Էլեն Սաֆարյանը նախօրեին ամուսնացել է։




















