top of page

Յոթ տարի ոչ մի հանցակազմ չէին տեսնում, հիմա տեսան, դասական քաղաքական հետապնդում է․ փաստաբանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին

  • 9 hours ago
  • 1 min read

«Պետք է լինի գործ, որ ծանոթանամ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի գործին։

«Էս գործին ես շատ վաղուց եմ ծանոթ՝ 2019 թ․-ից։ Յոթ տարի, չգիտես ինչու, ոչ մի հանցակազմ չէին տեսնում, հիմա տեսան՝ մի օրում։ Պարզապես ծիծաղելի է։ Եթե այն, ինչ նկարագրված է մեղադրանքի որոշման մեջ, ճիշտ է, ապա, Արմենին պետք է դրա համար մեդալ տային, այլ ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկեին։ Բուհի շատ կարևոր խնդիրը լուծել է, ոչ մի կոպեկ չի ստացել, ոչ մի բան չի արել։ Եթե ինչ-որ գործարքներ են եղել, գումարները ամբողջությամբ փոխանցվել են պետական բյուջե։ Հիմա, եթե էս պայմաններում տեսնում են հանցանք, սա արդեն նման է անեկդոտի՝ ապացուցի, որ դու ուխտ չես, էս տարբերակի մեջ ենք։ Դասական քաղաքական հետապնդում է։ Մենք արդեն Հայաստանում քաղաքական հետապնդումների սովոր ենք։ Վստահաբար կարող եմ ասել՝  Արմենը էս դրվագում չափազանց, անշնորհքության աստիճանի անմեղ է»,- ասաց փաստաբանը։

Աթանեսյանը նաև ընդգծեց, որ դատարանից սպասելիքներ չունեն։ 

 
 
1/3602
bottom of page