Կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ Յուրի Սմիրնովը
- 5 hours ago
- 1 min read

Ռուսաստանի ժողովրդական արտիստ և Տագանկայի թատրոնի դերասան Յուրի Սմիրնովը մահացել է 87 տարեկան հասակում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է թատրոնի ներկայացուցիչը։
«Մեր թատրոնի ներկայիս դերասան Յուրի Սմիրնովը մահացել է։ Հանգամանքները պարզվում են։ Նա 87 տարեկան էր», - ասել է գործակալության աղբյուրը։




















