top of page

Վաշինգտոնը տեսնում է Իրանի հետ պատերազմի «վերջնագիծը»․ Ռուբիո

  • 4 hours ago
  • 1 min read

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը տեսնում է Իրանի հետ պատերազմի «վերջնագիծը»։

«Դա տեղի չի ունենա այսօր կամ վաղը, բայց դա տեղի կունենա»,- ասել է Ռուբիոն։

Պետքարտուղարի խոսքով՝ Իրանն ու ԱՄՆ-ը հաղորդագրություններ են փոխանակում, և հավանականություն կա, որ կողմերի միջև «ինչ-որ պահի ուղիղ հանդիպում» կկայանա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը «երկու կամ երեք շաբաթից» Իրանում կավարտի իր ռազմական արշավը՝ անկախ այն բանից, թե Թեհրանի հետ համաձայնագիր կկնքվի, թե ոչ։

 
 
1/3447
bottom of page