top of page

Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով․ ԱԳՆ

  • 1 hour ago
  • 1 min read

Մեր կողմից տարածված նախորդ հաղորդագրությունից հետո ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. այդ երկրների թիվը հասնել է 46-ի՝ ներառելով նաև Կանադան, Հունաստանը, Սերբիան, Ֆինլանդիան և Եգիպտոսը:

Հարևան երկրներից՝ Վրաստան, Իրան, Թուրքիա։

Ամերիկյան մայրցամաքի երկրներից ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Ուրուգվայ

Եվրոպական երկրներից Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Հունաստան, ՄիացյալԹագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա,   Սերբիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա

Եվրասիական և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրներից՝ Ավստրալիա, Բելառուս, Թուրքմենստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Նեպալ, Նոր Զելանդիա, Չինաստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից, Գվինեա, Եգիպտոս, Եմեն, Զիմբաբվե, Իրաք, Լիբանան․ Հարավային Աֆրիկա, Մարոկկո, Նիգերիա, Սիերա Լեոն, Սիրիա

Ըստ անհրաժեշտության, ՀՀ կողմից ցուցաբերվել է աջակցություն մուտքի արտոնագրերի հարցում:

 
 
1/3396
bottom of page