top of page

Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի` «Զանգեզուրի միջանցքի» հիմքը դնելն էր. Ադրբեջանի վարչապետ

  • 2 hours ago
  • 1 min read

Վաշինգտոնյան  գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի` «Զանգեզուրի միջանցքի» հիմքը դնելն էր: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:

Նշվել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովը թույլ է տվել տարածաշրջանում ձևավորել աշխարհաքաղաքական նոր իրողություններ և ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն խաղաղության և զարգացման համար։

«Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից էր նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP)՝ «Զանգեզուրի միջանցքի» հիմքը դնելը:

Այս մուլտիմոդալ երթուղին կապահովի անարգել կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև կնպաստի մեր երկրի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացմանը»,-ասել է նա:

 
 
1/3401
bottom of page