«Բա թող գնան Ղազանչեցոցում, Գանձասարում, Ամարասում ասպատակեն թշնամու դեմ». Անի Կաղինյան
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անարգանքի, ամոթի ծանր օրեր ենք ապրում: Արցախի կորստից հետո ամենադաժան օրերը: Մշակույթային հիմնարկների ղեկավարների զառանցանքներն ենք լսում ու ապշում: Գումարած ասպատակությունների ենք ականատես լինում: Բա այս խումբը թող գնա Ղազանչեցոցում, Գանձասարում, Ամարասում ասպատակի թշնամու դեմ: Նորմալ մարդիկ պետք է իրենց լավ պահեն, որ չգժվեն: Չնայած առաջին ասպատակությանն ականատես եղանք 2020թ․ դեկտեմբերի 20-ին, երբ նիկոլն իր խմբով ասպատակեց Եռաբլուրի վրա, երբ գերեզմանները կոխ տալով առաջ էր շարժվում: Սա նոր բան չի, բայց շատ ծանր է...»:




















