top of page

Խոշոր ավտովթար Քուչակ–Ապարան ճանապարհին․ նախնական տվյալներով՝ 5 զոհ, 7 վիրավոր

  • 2 hours ago
  • 1 min read

Սեպտեմբերի 2-ին` ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ խմբեր և Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։


Պարզվել է, որ նշված ճանապարահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր։


Հանգամանքները պարզվում են։



 
 
1/3762
bottom of page