top of page

ԲՌՆԱՊԵՏ ԱԼԻԵՒՆ ԱՐԴԵՆ «ՈՐՈՇԵԼ» Է ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ «ԴԱՏԱՎՃԻՌԸ»․ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ԱՅՍՕՐ

  • 12 hours ago
  • 1 min read

Ավելի վաղ գրել ենք, որ այսօր՝ փետրվարի 17-ին Բաքվի դատարանում կշարունակվի Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործով բաց «դատական» նիստը։



Հիշեցնենք, կեղծ «դատավարությունը» հայտարարվեց ավարտված փետրվարի 10-ի նիստում, որից հետո դատավորների կոլեգիան հեռացավ խորհրդակցական սենյակ: Մասնագետները կարծում են, որ սա կլինի «Վարդանյանի գործի» ավարտը, իսկ դատավճիռը կլինի՝ ցմահ ազատազրկում։ Ադրբեջանում չեն էլ կասկածում, որ հենց նման «վճիռ» էլ կայացվելու է։


Հիշեցնենք, որ օրերս Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել France 24-ին։ Զրույցի ընթացքում բարձրացվել է նաև դատապարտված ռազմական հանցագործներին ներում շնորհելու հարցը։ Երբ ֆրանսիացի հաղորդավարը հրապարակավ ափսոսանք է հայտնել «Ադրբեջանի ռազմական դատարանի որոշման համար, որը խիստ դատավճիռներ է կայացրել հայ 13 գերների նկատմամբ, այդ թվում՝ ցմահ բանտարկություն նախկին առաջնորդի համար», Ալևն ընդգծված ցինիզմով նշել է, որ ներում չի լինելու և այդ անձինք, իբր, իր ժողովրդի դեմ «ռազմական հանցագործություններ կատարած մարդիկ են»։



 
 
1/3339
bottom of page