top of page

Եռօրյա որոնողական աշխատանքներից հետո Աղբյուրակ ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու մարմինը

  • Mar 14
  • 1 min read

Մարտի 12-ին, ժամը 10։48-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակ ջրամբարի տարածքում քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ոստիկանական և փրկարարական ուժեր։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին, ժամը 12։40-ին ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։

Կատարվում է նախաքննություն։

 
 
1/3746
bottom of page