top of page

Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան

  • 2 hours ago
  • 1 min read

Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

«Բնականաբար և հանրահավաքներ է լինելու, և փողոցային պայքար է լինելու, մանդատները բացարձակ կապ չունեն հանրահավաքի հետ: 4 օր առաջ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ հայտարարեցին կարևոր, օրակարգային հարցերի շուրջ համախոհություն ունենալու հետ կապված:

Դա ենթադրում է, որ այդ օրակարգային կետերը պետք է բացվեն, ու այդ օրակարգերի սպասարկման շուրջ ձևավորվի ճանապարհային քարտեզ»,- նշել է Սաղաթելյանը:


 
 
1/3662
bottom of page