top of page

Դեմենցիայի վտանգն ավելի արդյունավետ ձեւով նվազեցնում են երեք մթերքներ. JAMA

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 19, 2024
  • 1 min read
ree

Քվինսի համալսարանի գիտնականները (Բելֆասթ) Իսպանիայի, Դանիայի, Ավստրալիայի եւ Ավստրիայի գործընկերների հետ միասին պարզել են, որ թեյի, կարմիր գինու եւ հատապուղների օգտագործումը կապված է դեմենցիայի առաջացման վտանգի նվազման հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է  40-70 տարեկան 121 986 մարդ։ Մասնակիցների մասին տվյալները տրամադրվել են բրիտանական բիոբանկից։ Գիտնականներն ուսումնասիրել են մասնակիցների կերակրաբաժինը եւ գնահատել ֆլավոնոիդներով հարուստ մթերքների եւ ըմպելիքների սպառման մակարդակը։ Այդ օգտակար բուսական նյութերը պարունակվում են մրգերում, բանջարեղեններում, հատապտուղներում եւ որոշ ըմպելիքներում, որոնք բուսական հիմք ունեն։

Կերակրաբաժնի մասին տեղեկություն ստանալուց հետո գիտնականները սկսել են հետեւել փորձարկվողներին։ Հետազոտության ինը տարիների ընթացքում գրանցվել են դեմենցիայի առաջացման բոլոր դեպքերը մասնակիցների շրջանում։ Արդյունքները ցույց են տվել, որ ֆլավոնոիդներով հարուստ մթերքներ օգտագործող մարդկանց մոտ այդ հիավանդության առաջացման հավանականությունը իջել է 28 տոկոսով։

Դեպրեսիվ ախտանշաններ կամ դեմենցիայի գենետիկ ռիսկ ունեցող անձինք նման դիետայից ստացել են ավելի շատ առավելություններ՝ նրանց մոտ ծերունական տկարամտության հավանականությունն իջել է 48 եւ 43 տոկոսով համապատասխանաբար։

Գիտնականները նշել են, որ թեյի, կարմիր գինու եւ հատապտուղների օգտագործումը ամենազգալի պաշտպանիչ արդյունքն է ունեցել։ Ուղեղի առողջության համար օգտակար են եղել նաեւ խնձորը, խաղողը, նարինջը, թուրինջը, քաղցր պղպեղը, սոխը եւ դառը շոկոլադը։

1/3216
bottom of page