top of page

Խոր ցավով տեղեկացանք Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման մասին. ՀՀ ԱԳՆ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • May 22
  • 1 min read

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների մահվան կապակցությամբ։

«Մենք խոր ցավով տեղեկացանք Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման մասին, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Միանալով տարբեր երկրների ներկայացուցիչների ցավակցություններին՝ մենք հանդես ենք գալիս ընդդեմ ատելության և բռնության բոլոր դրսևորումների»,-ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում գտնվող Հրեական թանգարանի մոտ կրակոցից սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ հայտարարելով, որ կրակոցները «ակնհայտորեն հակասեմական դրդապատճառներ ունեին»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհի իսրայելական դիվանագիտական ներկայացուցչուններում։

bottom of page