top of page

Goal-ը ներկայացրել է ֆուտբոլի պատմության 19 վատագույն թանկարժեք տրանսֆերները

  • Jan 26, 2025
  • 1 min read

Հեղինակավոր Goal.com հրատարակությունը կազմել է ֆուտբոլի պատմության 19 վատագույն և ամենաթանկ տրանսֆերների վարկանիշը, գրում է armsport.am-ը։

Ցուցակը գլխավորում է ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» «Բարսելոնա»: Երկրորդ տեղում բելգիացի վինգեր Էդեն Ազարի տեղափոխությունն է «Չելսիից» Մադրիդի «Ռեալ»։ Երրորդ տեղում կատալոնացիների հերթական տրանսֆերն է. Ֆիլիպե Կոուտինյոյի՝ «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխությունը:

Պատմության թոփ-19 վատագույն տրանսֆերները.

  1. Ուսման Դեմբելե՝ «Բորուսիայից» «Բարսելոնա» (2017 թվականի օգոստոս - 135 միլիոն եվրո),

  2. Էդեն Ազար՝ «Չելսիից» «Ռեալ» (2019 թվականի հուլիս - 120,8 միլիոն եվրո),

  3. Ֆիլիպե Կոուտինյո՝ «Լիվերպուլից» «Բարսելոնա» (2019 թվականի հունվար - 135 միլիոն եվրո),

  4. Նեյմար՝ ՊՍԺ-ից «Ալ-Հիլալ» (2023 թվականի օգոստոս՝ 90 միլիոն եվրո),

  5. Անտոնի՝ «Այաքսից» «Մանչեսթեր Յունայթեդ» (2022 թվականի օգոստոս - 95 միլիոն եվրո),

  6. Ռոմելու Լուկակու՝ «Ինտերից «Չելսի» (2021 թվականի օգոստոս - 113 միլիոն եվրո),

  7. Պոլ Պոգբա՝ «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» (2016 թվականի օգոստոս - 105 միլիոն եվրո),

  8. Ժոաո Ֆելիքս՝ «Բենֆիկայից» «Ատլետիկո» (2019 թվականի հունվար - 127,2 միլիոն եվրո),

  9. Նիկոլաս Պեպե՝ «Լիլից» «Արսենալ» (2019 թվականի օգոստոս - 80 միլիոն եվրո),

  10. Ռանդալ Կոլո Մուանի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» ՊՍԺ (2023 թվականի օգոստոս - 95 միլիոն եվրո),

  11. Ջեկ Գրիլիշ՝ «Աստոն Վիլա» – «Մանչեսթեր Սիթի» (2021 թվականի հուլիս - 117,5 միլիոն եվրո),

  12. Անտուան ​​Գրիզման՝ «Ատլետիկոյից» «Բարսելոնա» (2019 թվականի օգոստոս - 120 միլիոն եվրո),

  13. Ալվարո Մորատա՝ «Ռեալից» «Չելսի» (2018 թվականի հունվար – 66 միլիոն եվրո),

  14. Ռոմելու Լուկակու՝ «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» (2017 թվականի հուլիս - 84,7 միլիոն եվրո),

  15. Հարի Մագուայր՝ «Լեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» (2019 թվականի օգոստոսի - 87 միլիոն եվրո),

  16. Կեպա Արիսաբալագա՝ «Ատլետիկից» «Չելսի» (2018 թվականի օգոստոս - 80 միլիոն եվրո),

  17. Նեյմար՝ «Բարսելոնայից» ՊՍԺ (2017 թվականի օգոստոս - 222 միլիոն եվրո),

  18. Զլատան Իբրահիմովիչ՝ «Ինտերից» «Բարսելոնա» (2009 թվականի հուլիս - 69,5 միլիոն եվրո),

  19. Խամես Ռոդրիգես՝ «Մոնակոյից» «Ռեալ» (2014 թվականի հուլիս - 75 միլիոն եվրո):

 
 
1/3752
bottom of page