«Պատվերը կատարելու ձև էլ կա, գոնե այդ ձևական կողմը պահեին»․ Դավիթ Ղազինյան
- Armen Sukiasyan

- Nov 18, 2025
- 1 min read

«Պատվերը կատարելու ձև էլ կա, գոնե այդ ձևական կողմը պահեին»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ խոսելով երեկ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին ՀԾԿՀ որոշմանը: «Այնքան ափսոսում եմ, որ հանձնաժողովի անդամներին ճանաչել եմ այլ կերպ, բայց երեկ տեսա ամբողջությամբ ուրիշ բան։ Հանձնաժողովի նախագահը 3 օր անընդմեջ իմ հարցադրումներին պատասխան չունի, իմ դուրս գալուց հետո բրիֆինգ է անում, մտքեր է արտահայտում՝ բացարձակ սուտ, կարծում եմ բժշկի դիմելու կարիք ունի լսողության և տեսողության հետ կապված»,- ավելացրեց Ղազինյանը։




















