«Ալիևը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանսեր չունի»․ Ոսկան Սարգսյան
- Armen Sukiasyan

- 5 hours ago
- 2 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է սողացող կապիտուլյացիան
Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությանը, թե ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը, ասել է․ «Ադրբեջանը մի կողմից՝ ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից՝ ասում է՝ գրված է․ «Ղարաբաղի հայեր․․․»: Ես 2025-ի օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է»։
«Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ նրանց վերադարձը իրատեսական չէ․․․
Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը, բայց ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերը օգտակար չեն: Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ և որը հետևանք»։
Իր իշխանության 8-րդ տարում Նիկոլ Փաշինյանը դեռ փորձում է հասկանալ ակնհայտ, պարզ բաները։ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի առաջ սողացող կապիտուլյացիան, որպեսզի պահի իշխանությունը, իր երերուն աթոռը։ Նա հայկական տարածք Արցախի ու Հայաստանի տարածք հանդիսացող, հնարովի Արևմտյան Ադրբեջանի» միջև հավասարության նշան է դրել, ինչը հայկական շահերի ուրացում է։ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ ինքը վաղուց օրակարգ չի ձևավորում, ինքը չի կարող Ադրբեջանին առաջարկներ անել, այլ հլու պետք է կատարի իրեն Իլհամ Ալիևի կողմից իրեն տրված «տնային առաջադրանքները»։ Ալիևը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու, որպես իշխանություն վերարտադրվելու շանսեր չունի, ուստի Հայաստանին շտապեցնում է նոր զիջումներ անել, ուժեղացնում է ճնշումը»։




















