top of page

Վարդան Ղուկասյանը ձերբակալված չէ. փաստաբանի հայտարարությունը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Feb 28
  • 1 min read

ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը ձերբակալված չէ։

«Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին իբր ծեծել են, առևանգել են, սպանել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է և այլն։

Պաշտոնապես հայտարարում եմ․

Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը։ Վարդան Ղուկասյանն իրավական մի գործընթացով, դրա հետևանքով պայմանավորված նաև իր գործարար համբավի հետ, ժամանակավորապես դադարեցրել է հանրային եթերները։

Պայմանավորված իրավական գործընթացի գաղտնիությամբ և արդարադատության շահով՝ խնդրում եմ Վարդան Ղուկասյանի համակիրներին իրենց զանգերով ու հաղորդագրություններով չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակը։

Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ «Հետք»-ը հայտնել էր, որ Ղուկասյանն այժմ ձերբակալված է և գտնվում է Լաս Վեգասում ՝ Հենդերսոն ձերբակալվածների պահման վայրում։

1/2662
bottom of page