top of page

Մոպեդը գողացել ու թաքցրել է իրենց գյուղում

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 4, 2024
  • 1 min read
ree

Ոստիկանությունից հայտնում են․

«Հոկտեմբերի 2-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժում մի քաղաքացի տվել էր հաղորդում, որ Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում կայանված իր մոպեդն առևանգել են:

Արագածոտնի մարզային քննչական վարչություն նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները ստացել են տեղեկություն, որ մոպեդը գողացել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդ:

Նա հայտնաբերվել է Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում: Ոստիկանության Աշտարակի բաժնում տղամարդը խոստովանել է արարքը և հայտնել, որ գողոնը տեղափոխել ու թաքցրել է իրենց գյուղում:

Հոկտեմբերի 3-ին մոպեդը հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»:


1/3213
bottom of page