Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները մեկնաբանել է իր՝ եռամսյա որակազրկումը
- Feb 15, 2025
- 1 min read

«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի թիվ մեկ թենիսիստ, իտալացի Յաննիկ Սիները մեկնաբանել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համաձայնագիրը։
«Արդեն մոտ մեկ տարի է, ինչ այս գործն առկա է, և գործընթացը դեռ երկար կլիներ, և որոշումը հավանաբար մինչև տարեվերջ չէր կայացվի։
Ես միշտ ընդունել եմ, որ պատասխանատվություն ունեմ իմ թիմի հանդեպ և հասկացել եմ, որ WADA-ի խիստ կանոնները կարևոր պաշտպանություն են այն սպորտի համար, որը ես սիրում եմ: Այդ հիման վրա ես ընդունել եմ WADA-ի առաջարկը՝ լուծել այս գործը որակազրկումով՝ երեք ամիս ժամկետով»,- ասվում է Սիների թիմի պաշտոնական մամուլի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ աշխարհի թիվ մեկ իտալացի թենիսիստ Յանիկ Սիները և Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) համաձայնության են եկել իտալացուն դոպինգ օգտագործելու պատճառով 3 ամսով անհապաղ արգելել մասնակցել մրցաշարերին:




















