ՔԿ-ն Լևոն Քոչարյանի նկատմամբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն էր նշանակել. եզրակացությունը պատրաստ է․ Փաստաբան
- Armen Sukiasyan
- 1 day ago
- 1 min read

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրել է.
«ՀՀ քննչական կոմիտեն բավարարել էր իմ կողմից ներկայացված միջնորդությունը եւ նշանակել էր Լևոն Քոչարյանի նկատմամբ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։
Արդեն ստացվել է Լեւոն Քոչարյանի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի, վերջինիս մոտ փորձաքննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքները պատճառվել են բութ առարկաների ուղղակի ներգործությամբ կամ հարվածվելու կամ համահարվածվելու հետեւանքով, ինչպիսին կարող է լինել նաեւ բռունցքը։ Միեւնույն ժամանակ փորձագետը հստակ ֆիքսել է, որ Լեւոն Քոչարյանի մարմնական վնասվածքների առաջացումը սեփական հասակի կամ դրան մոտ բարձրությունից վայր ընկնելու հետեւանքով հնարավոր չէ։
Այս ամենը վկայում է նրա մասին, որ, մինչ այդ, ձեռք բերված ապացույցներով (բազմաթիվ ցուցմունքների, տեսագրությունների), ինչպես նաեւ սույն եզրակացությամբ արդեն իսկ առկա են բավարար ապացույցներ ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, որի վերաբերյալ այսօր ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն՝ բերետավոր ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու պահանջով»»։