Search
Մեզ համար անթույլատրելի է՝ զանգել ՀՀ դատախազին ու ասել՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է 4 ժամ հետո բանտում լինի. Ալեն Սիմոնյան
- Armen Sukiasyan
- 7 hours ago
- 1 min read
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ իրավապահների դաշտում է, թե ինչու ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մինչև հիմա «նստած չեն»։
«Մեզ համար անթույլատրելի է՝ զանգել ՀՀ դատախազին ու ասել՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է 4 ժամ հետո բանտում լինի։ Շատ ցանկալի է, և ոչ միայն իր հետ կապված, բայց հրեշին սպանողը դառնում է հրեշ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը վստահեցրեց՝ մեղավորները կստանան իրենց պատիժը։