Իրենք արդեն պարտվել են. Հովհաննավանքում սրբագործման կարգ կկատարվի, և մենք կանցնենք մեր հոգևոր ծառայությանը. Տեր Սարգիս
- Oct 30, 2025
- 1 min read

«Իրենք անցած կիրակի ցույց տվեցին, որ այն, ինչ հայտարարել էին, փուչ է. իրենք արդեն պարտվել են»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Հովհաննավանքի քահանաներից Տեր Սարգիսը՝ անդրադառնալով կարգալույծ եղած և աշխարհականների շարքին դասված Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին» ու դրա հետ կապված իրադարձություններին՝ Փաշինյանի, ՔՊ-ականների ու նրանց համակիրների մասնակցությամբ։
Այդ ամենը Հովհաննավանքի հոգևորականը ներկայացում է որակել։
Տեր Սարգիսը նշել է նաև՝ Հովհաննավանքը կրկին կլցվի հավատացյալներով, սրբագործման կարգ կկատարվի, քահանաներն էլ կվերադառնան իրենց հոգևոր ծառայությանը՝ այդ եկեղեցում։ Այժմ, հիշեցնենք, նրանց մուտքը խոչընդոտվում է։ Եկեղեցին զավթված է։
«Լիահույս ենք, որ այս ամենը ավարտվելու է, և Հովհաննավանքի սրբագործման կարգը կատարելուց հետո մենք` ես և իմ հոգևոր եղբայր Մանուկը, կանցնենք հոգևոր մեր ծառայությանը»,- ասել է քահանան։




















