top of page

Այնպես չէ, որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ, սա պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի, որպես հավատացյալ. Ալեն Սիմոնյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 days ago
  • 1 min read
ree

ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանը վատ է վերաբերվում երեկ Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպին, երբ Ստեփան Ասատրյանի՝ նախկին հոգևորական Տեր Արամի աջակիցները սպառնում ու վիրավորում էին լրագրողներին։

«Ով վիրավորել է, վատ բան է արել, անընդունելի է։ Այնպես չէ, որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ, սա պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի, որպես հավատացյալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ այն, ինչ կատարվում է եկեղեցում, ի ցույց է դնում այն խնդիրները, որոնք վաղուց կան։

«Այդ հարցը պետք է լուծվի»,- ընդգծեց նա։


 
 
1/3078
bottom of page