Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։
- 6 hours ago
- 1 min read
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը🖇️

Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ և շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։
Աճուրդի մանրամասները՝
• Ամսաթիվ և ժամ՝ 2026թ. հուլիսի 29, ժամը 16:10
• Վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ
• Մեկնարկային գինը՝ 12,335,086,876.5 ՀՀ դրամ
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. հուլիսի 22-ն է:
Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական ձևաչափով․ հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Լրացուցիչ տեղեկություններին ու աճուրդի կազմակերպման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/4p7CKQI, ինչպես նաև azdarar.am-ի հրապարակային ծանուցումների բաժնում՝
Միացե´ք աճուրդին և օգտագործե´ք այս ներդրումային հնարավորությունը:
amiobank.am | 010 59 20 20
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




















