top of page

Ապօրինի ձերբակալվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր առավոտյան ապօրինի ձերբակալվել և քննչական կոմիտե է տեղափոխվել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Արթիկ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արթուր Աստոյանը: Այս մասին հայտնել է Մանե Թանդիլյանը։

«Սա այս իշխանության վախկոտության հերթական դրսևորումն է ընդդիմադիր գործունեության նկատմամբ։

Արդարադատությունը մեր երկրում պետք է գերակայի, և քաղաքական հայացքների համար մարդիկ չպետք է զրկվեն ազատությունից:

Արթուր ջա՜ն, ես վստահ եմ, որ դու այս փորձությունը ևս կհաղթահարես»,- գրել է Թանդիլյանը։


 
 
bottom of page