top of page

Մուղնու եկեղեցու քահանան ազատ արձակվեց

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 10 hours ago
  • 1 min read

Մկրտիչ սրբազանի հետ կալանավորված Մուղնու եկեղեցու քահանա Գարեգին Արսենյանի տնային կալանք խափանման միջոցը վերացվեց։ Այդ մասին MediaHub-ին հայտնեց նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ քահանայի նկատմամբ խափանման միջոց է սահմանվել վարչական հսկողությունն ու չբացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի դիվանապետը կալանավորվել է 2025 թվականի հոկտեմբերի 16–ին, նոյեմբերի 7-ին նրա խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։ Հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «քահանաներին հանրահավաքներին մասնակցելու հարկադրելու» և «գույքի յուրացման» համար։

 
 
1/3317
bottom of page