Կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավորել
- Armen Sukiasyan

- 4 hours ago
- 1 min read

Փետրվարի 2-ին, ժամը 17։30-ի սահմաններում ՆԳՆ է զանգահարել Երևանի բնակիչ 56-ամյա Փառանձեմ Զ-ն և հայտնել, որ «Զեյթունի» գերեզմանատանը՝ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում, այլ անձ է հուղարկավորված։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուղարկավորված անձը հանդիսանում է Փառանձեմ Զ-ի ամուսնու քրոջ ամուսինը՝ Լևոն Ղ-ն, իսկ քույրը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աիդա Ա-ն իրեն առանց տեղյակ պահելու է կազմակերպել նշված հուղարկավորությունը։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։




















