top of page

Թեհրանում արձագանքել են Իրանի ռազմածnվային ուժերի nչնչացման մասին Թրամփի խոսքերին

  • 1 hour ago
  • 1 min read

Իրանի ռազմածովային ուժերը շարունակում են գործել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին իրանական նավերի ոչնչացման մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի բարձրաստիճան ռազմական խորհրդական Յահյա Ռահիմ Սաֆավին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականներն արդեն խորտակել են Իրանի 46 ռազմական նավ։ Նա նաև ասել էր, որ ամերիկյան զորքերը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են Իրանի ականակիր նավատորմը ընդամենը մեկ գիշերվա ընթացքում։

«Թրամփը հայտարարեց, որ հարվածել է Իրանի ռազմածովային ուժերին՝ ոչնչացնելով դրանք։ Սակայն եթե դրանք ոչնչացված են, ապա ինչպե՞ս են ՌԾՈւ-ն կարողացել չորս հրթիռ արձակել «Աբրահամ Լինքոլն» ավիակրի ուղղությամբ, որն արդյունքում փախուստի դիմեց»,- մեկնաբանել է Սաֆավին Թրամփի խոսքերը, նրա հայտարարությունը մեջբերում է ISNA գործակալությունը։

Ընդ որում, զինվորականը չի հստակեցրել բուն իրանական նավատորմի և ռազմական նավերի վիճակը։

 
 
bottom of page