top of page

«Մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա»․ Լևոն Զուրաբյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 18 hours ago
  • 1 min read

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՍԿԱՆԵՐԻ ՈւՍԵՐԻՆ ԿԱՆԳՆԱԾ.


1675 թվականին Իսահակ Նյուտոնը նամակներից մեկում գրել էր իր ամենահայտնի տողերից մեկը (գուցե թե փոխառնված 12-րդ դարի ֆրանսիացի մեծ փլիսոփա Բեռնար դե Շարտրից).


«Եթե ես բոլորից ավելի հեռու եմ տեսել, դա նրանից է, որ կանգնած եմ եղել հսկաների ուսերին»:


Եթե Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա թիմը հանդես է գալիս բոլորից ավելի արդիական և ինովատիվ կառավարման լուծումներով, դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա:


Մեր գաղափարներն ու առաջարկվող լուծումները կարող են և պիտի փոփոխվեն ժամանակին համընթաց և առաջընթաց, համարժեք լինելով մեր առկա ռեսուրսներին և դինամիկ զարգացող աշխահին: Բայց հիմքում միշտ դրված է լինելու ռացիոնալ քաղաքական միտքը և ժամանակակից աշխարհի համարժեք ընկալումը:


Ծնունդդ շնորհավոր, պարոն Նախագահ»:

 
 
bottom of page