Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ֆինանսների սղության պատճառով մեծ կրճատումներ է սկսել
- Armen Sukiasyan
- 8 hours ago
- 1 min read
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ֆինանսների սղության պատճառով կրճատելու է անձնակազմը, ստորաբաժանումների թիվը 76-ից իջնելու է 34-ի, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ Առողջապահության գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բացմանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ԱՀԿ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին՝ հիմնավորմամբ, որ կառույցն արդյունավետ չէ, քաղաքական ազդեցություն է կրում և ԱՄՆ-ից չափազանց մեծ ֆինանսներ է տանում։
«Մշակվել է նոր կառուցվածք՝ գործադիր ղեկավարների թիվը 14-ից կրճատվելու է 7-ի, իսկ ստորաբաժանումների թիվը՝ 76-ից 34-ի»,- ասել է ԱՀԿ ղեկավար Գեբրեյեսուսը՝ հավելելով, որ նվզեցվելու են նաև գնումների, ուղևորությունների համար նախատեված ծախսերը։