top of page

Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 19 hours ago
  • 1 min read
ree

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը


Այսօր` ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։


ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։


Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911»:

 
 
1/3083
bottom of page