top of page

Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Արամ Օրբելյան

  • 1 day ago
  • 1 min read

Մամուլում առկա տվյալներով նաև արձանագրվել է ծրարների թափանցիկության դեպք՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/44 և 7/40 ընտրատեղամասերում։ Ընդ որում, հարկ եմ համարում ընդգծել, որ յուրաքանչյուր հրապարակման կցված է լուսանկար, որտեղ հստակ երևում է թափանցիկությունը։ Այսինքն՝ մենք հիմք չենք ընդունել միայն ԶԼՄ-ների հրապարակումները, այլև այդ հրապարակումներին կցված, ըստ էության, ապացուցողական բնույթի լուսանկարները, այս մասին ՍԴ-ում ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա գործի քննությանն ասաց ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։

 «Ընտրատեղամասերի մեծամասնությունը, քանի որ դպրոցներում են և այնպիսի վայրերում, որտեղ սանիտարական պայմանները ենթադրում են լույսի բավարար թափանցելիություն, բավարար լուսավոր են, և ընտրության ամբողջ այդ օրը ընտրության եղել է բավարար լուսավոր։ Եթե հնարավորություն ունենք որևէ այլ տեղ փորձառության,  չեմ ասում՝ արևի դիմաց, արևի դիմաց շատ հստակ երևում է, ցերեկային լույսի դիմաց ուղղակի դիտարկել, կտեսնենք, որ նույնիսկ այս մուգ 2 տեսակի ծրարների մեջ սրանք երևում են։ Երբ  անձը մոտենում է ծրարը ձեռքին, որպեսզի կպցնեն կտրոնը, բավարար լուսավորության դեպքում առնվազն կպցնող անձը տեսնում է այս թիվը»,-ասաց Օրբելյանը։

 
 
1/3652
bottom of page