Ուսանողների եւ տարբեր դպրոցների աշակերտների միջոցով «մասովկա» են ապահովել՝ Փաշինյանի՝ քարոզչական հանդիպման համար
- Armen Sukiasyan

- 5 hours ago
- 1 min read

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Երևանի թիվ 116 դպրոց, որտեղ ներկայացրել է իր՝ այսպես կոչված, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։
Հատկանշական է, որ հանդիպմանը պարտադրել են ապահովել նաեւ այլ դպրոցների ավագ դասարանների աշակերտների, այլև ուսանողների մասնակցությունը։
Տեղի բնակիչներին զարմացրել է ավտոբուսների քանակը, որոնցով ապահովել են Փաշինյանին անհրաժեշտ «մասովկան», այլ նաեւ իրավապահների թիվը, որոնք եղել են գրեթե ամենուր, հարակից շենքերի տանիքներին, բակերում։
Հիշեցնենք, որ բուհերի տարածքում ցանկացած տեսակի քաղաքական քարոզչությունն արգելված։
Բայց ինչպես ասում են, «եթե մոհամեդը չի գալիս սարի մոտ, սարն է գնում Մոհամեդի մոտ։ Եթե Փաշինյանին արգելված է քաղաքական քարոզչություն իրականացնել բուհում, ապա բուհը կգնա այնտեղ, որտեղ Փաշինյանն է գնում քարոզչության»։




















