top of page

Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 26-ին, ավարտվեցին ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության E, F և D խմբերի հանդիպումները։ Այսպիսով, խմբային փուլի հանդիպումներն ավարտվել են 12 խմբերից 6-ում։

Այս պահի դրությամբ ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը.

1/16 եզրափակիչի զույգերը.

  • Գերմանիա — Պարագվայ

  • Ֆրանսիա — Շվեդիա

  • ՀԱՀ — Կանադա

  • Նիդերլանդներ — Մարոկկո

  • Պորտուգալիա — Գանա

  • Իսպանիա — Ավստրիա

  • ԱՄՆ — Բոսնիա և Հերցեգովինա

  • Եգիպտոս — Հարավային Կորեա

  • Բրազիլիա — Ճապոնիա

  • Կոտ դ’Իվուար — Նորվեգիա

  • Մեքսիկա — Շոտլանդիա

  • Անգլիա — Էկվադոր

  • Արգենտինա — Ուրուգվայ

  • Ավստրալիա — Իրան

  • Շվեյցարիա — Ալժիր

  • Կոլումբիա — Խորվաթիա

Հիշեցնենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականին Կատարում կայացած եզրափակիչում դրամատիկ պայքարում՝ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային (3:3, 11մ.՝ 4:2):

 
 
1/3642
bottom of page