Շենգավիթում բախվել են Opel և Honda մակնիշների ավտոմեքենաները. հրդեհ է բռնկվել
- Armen Sukiasyan

- 10 hours ago
- 1 min read

Հունվարի 11-ին՝ ժամը 01։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցից Ներքին Շենգավիթ թաղամաս տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Opel և Honda մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Honda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել. տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:47-ին, մարվել՝ 01:58-ին:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Փրկարարները փակել են Honda մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։




















