top of page

Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել է Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվող

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Հունիսի 10-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել օտարերկրյա 36-ամյա մի քաղաքացի, որը 2021 թվականի փետրվարի 12-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։

bottom of page