Լրագրող Թուղչե Յըլմազի նկատմամբ «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․
Armen Sukiasyan
1 hour ago
1 min read
Լրագրող Թուղչե Յըլմազի նկատմամբ «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով գործ է հարուցվել: Դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել է մինչև 2026-ի ապրիլի 21-ը։ Ստամբուլի դատախազությունը Թուրքիայի հայ երիտասարդների հետ անցկացված հարցազրույցը լուսաբանող հոդվածի համար «Bianet» թերթի խմբագիր Թուղչե Յըլմազի դեմ մեղադրանք էր առաջադրել: