ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան
- 2 hours ago
- 1 min read

Ռուսաստանի ԱԻՆ Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը Ադրբեջան է հասցրել ավելի քան 13 տոննա հումանիտար օգնություն՝ հետագայում Իրանի լիազոր ներկայացուցիչներին փոխանցելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Օգնությունը տրամադրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով և ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովի հրամանով։
«Գերատեսչության ավիացիան կազմակերպել է դեղորայքի տեղափոխումը Ադրբեջանի Հանրապետություն՝ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչներին հետագա փոխանցման համար»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության տվյալների՝ հատուկ չվերթով տեղափոխված բեռի ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 13 տոննա։




















