top of page

Մինչև 2026 թ-ի դեկտեմբերի 31-ը 300 դպրոց, 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման ծրագրի շրջանակում շահագործման կհանձնվի 308 դպրոց

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read
ree

ՀՀ 2025թ-ի պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարման, դպրոցների ֆոնդի համալրման և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կարողությունների զարգացման համար 2025 թ-ի պետական 2025թ-ի բյուջեում կատարել վերաբաշխում 1մլրդ 854 մլն 791 հազար դրամի չափով, որից 500 մլն դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտնեց, որ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 125,4 մլրդ դրամ։ 

Ծրագրի շրջանակում հաստատված ցանկում ներառված օբյեկտներում շինարարական աշխատանքների պատշաճ իրականացման և ավարտված օբյեկտների գույքով ապահովման նպատակով նախագծով հատկացվում է 1 մլրդ 761 մլն 524 հազար դրամ, որն ուղղվելու է 4 մանկապարտեզների կառուցման և հիմնանորագման աշխատանքներին և 16 մանկապարտեզների գույքով ապահովման նպատակին։

Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում արդեն կառուցված են 60 դպրոցներում, որոնցից 35 կառուցված է, 25-ը նորոգված, այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում 258 դպրոցներում, որոնցից 153 կառուցվող և 105-ը կապիտալ նորոգվող են։ Եվս 39 դպրոցի շինարարություն կմեկնարկի առաջիկա 3 ամիսների ընթացքում։ Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց, մինչև 2026 թ-ի սեպտեմբերի 1-ը՝ 151 դպրոց, իսկ մինչև 2026 թ-ի դեկտեմբերի 31-ը ևս 47 դպրոց։ Այսինքն, մինչև 2026 թ-ի դեկտեմբերի 31-ը ընդհանուր թիվը կկազմի 308 դպրոց։

1/3104
bottom of page