top of page

Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալն ինձ համար պատիվ է և հպարտություն. երկար էի սպասում դրան. Արտյոմ Բանդիկյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը Metaratings.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հավաքական իր առաջին հրավերը։

Նոյեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հրապարակել է նոյեմբերյան առաջիկա հանդիպումներին մասնակցող խաղացողների ցուցակը։ ԲԿՄԱ-ի կիսապաշտպանն առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական։

«Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալն ինձ համար պատիվ է և հպարտություն։ Շատ ուրախ էի հրավերով, երկար էի սպասում դրան։ Զգացմունքները բարձրագույնն են։

Ես զրույց ունեցա գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Ամբողջը չեմ պատմի։ Բայց նա ասաց, որ ես հրավիրվում եմ, որպեսզի ներգրավվեմ թիմի կազմում և ընկերանամ տղաների հետ։ Ես նախկինում արդեն 2-3 օր եղել եմ հավաքականի ճամբարում։ Կհասկանամ այն սկզբունքները, որոնք ինձնից պահանջվում են, և կփորձեմ օգտակար լինել Հայաստանի հավաքականին», - ասել է Բանդիկյանը։

Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում տանը կխաղա Հունգարիայի հետ, իսկ նոյեմբերի 16-ին արտագնա խաղում կանցկացնի ընտրական փուլի եզրափակիչ հանդիպումը Պորտուգալիայի հետ։

1/3104
bottom of page