top of page

Լինել Խաչի ճամփորդ, նշանակում է ընկնելուց հետո միշտ վեր կենալ, կքելուց հետո ուղղել մեջքը. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան

«Լինել Խաչի ճամփորդ, նշանակում է լինել մարտիկ մեղքի դեմ պայքարում, նշանակում է երբեք չհամակերպվել մեղքի ու հանցանքի հետ, նշանակում, ե ամեն օր և ժամ ձերբազատվել մեղքի, հանցանքի պատանդառությունից»,- Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում Սուրբ Պատարագ  մատուցելիս ասաց Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Լինել Խաչի ճամփորդ, նշանակում է ընկնելուց հետո միշտ վեր կենալ, կքելուց հետո ուղղել մեջքը

 

«Ձերբազատվենք պարտադրվող կեղծ օրակարգերից ու ընտրությոuններից»,- ասաց Արքեպիսկոպոսը և հավելեց. «Խաչի ճամփով գնացողն անհանդուրժող է վնասակարության և հայրենաքանդումի հանդեպ»։

Սուրբ Խաչի տոնին եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:  Երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Խաչը զարդարվում է գույնզգույն ծաղիկներով, ռեհանով։ Այն պտտեցնում են եկեղեցու շուրջը, որը խորհրդանշում է Խաչափայտը՝ Հայկական լեռնաշխարհով դեպի Երուսաղեմ տանելը: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն խնդրելով Աստծուց։ Արարողությունից հետո սկսվում է երեկոյան ժամերգությունը: Հաջորդ օրը մեռելոց է, եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

1/2417
bottom of page