Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող շենքի տանիքից 26-ամյա Հնդկաստանի քաղաքացի է ընկել․ բժիշկներն արձանագրել են նրա մшհը
- 4 hours ago
- 1 min read

Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում կառուցվող բնակելի շենքի 3-րդ հարկի տանիքից քաղաքացին վայր է ընկել և տեղում մահացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Ռավինդար Սինգհն է, ով մասնակցում էր «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի կողմից Աշոտաբերդ թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքներին։
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















