Թուրքիան իրանական հրթիռ է որսացել, ինչից հետո Իրանին կոչ է արել զերծ մնալ էսկալացիայից
- 2 hours ago
- 1 min read

Թուրքիայի նախագահի վարչակազմը, երկրի երկնքում հրթիռի ոչնչացումից հետո, Իրանին կոչ է արել զերծ մնալ տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայից։
«Իրանից արձակված և դեպի մեր երկիր ուղղված բալիստիկ հրթիռը ժամանակին որսացվել և վնասազերծվել է Գազիանթեփ քաղաքի Շահինբեյ շրջանի երկնքում՝ ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան», — հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Բուրհանեթթին Դուրանը։
Նրա խոսքով՝ բոլոր համապատասխան գերատեսչությունները, նախևառաջ՝ երկրի ազգային պաշտպանության նախարարությունը, գործում են լիակատար համակարգմամբ։ Նա ընդգծել է, որ իր սեփական օդային տարածքը պաշտպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու Թուրքիայի հնարավորությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։




















