top of page

Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել

  • Feb 2
  • 1 min read

«Ազատության» տեղեկություններով՝ օրերս Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանի կողմից ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, սակայն ԱԱԾ ծառայողները ձերբակալել են նրանց:

Քննչական կոմիտեից փոխանցել են, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է:

Առայժմ պարզ չէ, թե ինչ նպատակով են բանգլադեշցիները փորձել ապօրինի մուտք գործել հարևան Իրան:

Կալանավորված խումբը Հայաստան է ժամանել օրինական ճանապարհով:

 
 
1/3747
bottom of page