top of page

ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթ․ հայ շախմատիստներին վճռորոշ թայ-բրեյքներ են սպասվում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Գաբրիել Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Ավոնդեր Լիանգի (վարկանիշ՝ 2701) հետ և հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

Շանթ Սարգսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Գերմանիան ներկայացնող գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեի (վարկանիշ՝ 2640) հետ և հաղթողը նույնպես կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

Չորրորդ փուլում ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի (վարկանիշ՝ 2660) նկատմամբ և դուրս եկավ հինգերորդ փուլ:

ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իտալիան ներկայացնող գրոսմայստեր Լորենցո Լոդիչիի (վարկանիշ՝ 2572) հետ: Հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:


Թայ-բրեյքը կմեկնարկի  այսօր՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

1/3121
bottom of page