top of page

Երևանում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին, ոտքերի մոտ՝ ինքնաձիգ

  • Jan 31, 2025
  • 1 min read

Հունվարի 30-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Աթոյան փողոցի տներից մեկի բակում կրակոցի ձայն է լսվել։Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները Աթոյան փողոցի նշված հասցեում՝ բակում, հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ հրազենային վնասվածքով։Դիակի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կատարվածը ինքնասպանություն է։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի 24-ամյա Դավիթ Ա.-ն է։

 

 
 
1/3635
bottom of page