Սրբազան պայքարը և ադրբեջանական ընկալումները
- Octopus Media
- 6 hours ago
- 3 min read

Ինչո՞ւ է Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի շարժումը ընկալվում որպես սպառնալիք Բաքվում
Հայաստանի ներքաղաքական վերջինզարգացումները, մասնավորապես Սրբազան պայքարիշարժումը, որը ձևավորվեց Տավուշի սահմանայինհատվածների հանձնումների և խաղաղությանպայմանագրի շուրջ ընթացող գործընթացների ֆոնին, վերածվեցին ոչ միայն ներքին ընդդիմադիր պայքարիդրսևորումի, այլև լայնամասշտաբ քաղաքականերևույթի։
Շարժման առաջնորդը՝ Արքեպիսկոպոս ԲագրատԳալստանյանը, իր հեղինակությամբ ու եկեղեցու շուրջձևավորված հանրային աջակցությամբ այնպիսի միշարժում է ստեղծել, որը դուրս է գալիս սովորականընդդիմադիր պայքարի սահմաններից։
Այս իրադարձություններին մեծ ուշադրությամբհետևում էր նաև Ադրբեջանը։ Բաքվի իշխանամերձմամուլը, պաշտոնական կառույցները և կրոնականղեկավարները Սրբազան պայքարը մեկնաբանում են ոչմիայն որպես Հայաստանի ներքաղաքական ճգնաժամիարտահայտություն, այլ նաև՝ որպես հնարավորսպառնալիք իրենց տարածաշրջանային օրակարգերին։ Այդ մեկնաբանությունները ձևավորվում են հիմնականումհայատյացության և վախի տրամաբանության մեջ, որըդառնում է քարոզչության առանցքային գործիք։
Ադրբեջանական ընկալումների հիմնական գծերը
1․Ռևանշիզմի սպառնալիքը
Ադրբեջանում Սրբազան պայքարը ներկայացվում է որպես «ռևանշիստական շարժում», որն իբր փորձում է տապալել խաղաղության օրակարգը և վերադարձնել պատերազմը։
• Պաշտոնական քարոզչամեքենան ԲագրատՍրբազանին նկարագրում է որպես «պատերազմիկուսակցության առաջնորդ»։
• Նպատակը միջազգային հանրությանը ցույց տալն է, որ Հայաստանում դեռ գոյություն ունեն ուժեր, որոնքչեն ընդունում տարածքային նոր իրողությունները և սպառնում են տարածաշրջանի կայունությանը։
Այս ընկալումը թույլ է տալիս Բաքվին իր սեփական օրակարգը՝ «խաղաղություն ցանկացած գնով» քաղաքականությունը, ներկայացնել որպես միակ ընդունելի լուծում։
2․Ահաբեկչական շրջանակում դնելը
Ադրբեջանական լրատվամիջոցները հաճախկրկնում են Երևանի իշխանությունների պաշտոնականմեղադրանքները՝ Սրբազան պայքարը որակելով«ահաբեկչական դավադրություն»։
• Նույնաբովանդակ ձևակերպումներ («իշխանությանզավթման փորձ», «վտանգավործայրահեղականություն») կիրառվում են ինչպեսԲաքվում, այնպես էլ Երևանում։
• Սա հստակ ապացույց է, որ նիկոլի և Ալիևիքարոզչական շահերը որոշակի կետերումհամընկնում են․ երկուսն էլ շահագրգռված ենշարժումը ներկայացնել որպես լեգիտիմությանպակաս ունեցող, վտանգավոր երևույթ։
3․Եկեղեցու դեմոնիզացիա
Բաքուն հատուկ շեշտադրում է տալիս եկեղեցուդերին՝
• Կովկասի մահմեդականների վարչությանառաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Սրբազանպայքարը որակեց որպես «ռևանշիստականքարոզչություն»։
• Եկեղեցին ներկայացվում է որպես կառույց, որըտարածում է «ատելություն», «մերժում» և «վրեժխնդրություն»։
• Այս քայլով Բաքուն փորձում է շարժումը ոչ միայնքաղաքական, այլև կրոնական դաշտումներկայացնել որպես վտանգ։
4․Արևմտյան Ադրբեջանի նարատիվի ուժեղացում
Ադրբեջանական քարոզչությունը Սրբազանպայքարի համատեքստում կրկին ակտիվացնում է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը։
• Հիշեցվում է, որ իբր հայերը վտարել ենադրբեջանցիներին Հայաստանից, իսկ եկեղեցինեղել է «ռևանշիզմի կենտրոն»։
• Շարժումը դիտարկվում է որպես այն ուժի շարունակություն, որը կասեցնում է «ադրբեջանցիների վերադարձը»։
Այսպիսով, Սրբազան պայքարը Բաքվում կապվում է ոչ միայն ներկա քաղաքական գործընթացների, այլևԱդրբեջանի երկարաժամկետ տարածքայինհավակնությունների հետ։
Ադրբեջանական վախերը
Ադրբեջանի քարոզչությունը ոչ միայն քննադատում է Սրբազան պայքարը, այլև ակնարկում է մի շարք իրական վախերի գոյության մասին։
1․Խաղաղության պայմանագրի ձախողում՝
Բաքուն մտավախություն ունի, որ Սրբազան պայքարը կարող է արգելակել բանակցային գործընթացը և խափանել կեղծ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
2․Հայաստանում ներքին կոնսոլիդացիա՝
Եկեղեցու շուրջ ձևավորված լայն հանրային աջակցությունը կարող է վերածվել նոր համազգային դիմադրության, որը խոչընդոտ կդառնա Ադրբեջանի օրակարգերին։
3․Միջազգային արձագանք՝
Ադրբեջանը զգուշանում է, որ եկեղեցու հեղինակությունը և միջազգային կառույցների աջակցությունը (օր.՝ ԵՀԽ) կարող են շարժմանը տալ լեգիտիմություն և առաջացնել միջազգային ճնշումներ Բաքվի վրա։
4․Սփյուռքի մոբիլիզացիա՝
Սրբազանպայքարըկարողէվերածվելնաևսփյուռքիներգրավմանհարթակի,ինչնադրբեջանականիշխանություններիհամարվտանգէներկայացնումոչմիայնտեղեկատվական,այլևֆինանսականուքաղաքականմակարդակում։
Նարատիվների համընկնում Երևանում և Բաքվում
Ուշագրավ է, որ թե՛ Երևանը, թե՛ Բաքուն տարբերպատճառներով կիրառում են նույն պիտակները․
• Ահաբեկչություն և իշխանության զավթում․Երևանի ՔԿ-ի հայտարարություններըբառացիորեն վերարտադրվում են Բաքվիմամուլում։
• Ռևանշիզմի մեղադրանք․ երկումայրաքաղաքներում էլ շարժումը դիտարկվում է որպես «պատերազմի վտանգ»։
• Օտար ազդեցության մատնանշում․ Երևանըխոսում է «ռուսական հետքի» մասին, Բաքուն՝ Իրանի ու Ռուսաստանի ներգրավման։ Երկուսինպատակը նույնն է՝ շարժումը ներկայացնել որպեսարտաքին գործիք։
• Եկեղեցու հեղինակազրկում․ Երևանումիրականացվում են քրեական հետապնդումներ, Բաքվում՝ կրոնական մեղադրանքներ։
Այս համընկնումները ցույց են տալիս, որ Սրբազանպայքարը դարձել է այն եզակի երևույթներից մեկը, որիդեմ միաժամանակ գործի է դրվել և՛ Հայաստանիիշխանության, և՛ Ադրբեջանի քարոզչական մեքենան։
Սրբազան պայքարը դուրս է եկել Հայաստանիներքաղաքական շրջանակներից և դարձելտարածաշրջանային քարոզչության թիրախ։ Ադրբեջանիհամար այն վտանգավոր է երեք հիմնական պատճառով․
Այն կարող է խաթարել ադրբեջանական խաղաղության պայմանագիրը և տապալել Բաքվի օրակարգը։
Այն կարող է Հայաստանում ձևավորել ազգային համախմբում և դիմադրություն, որը կտապալի Ադրբեջանի ռազմավարական շահերին։
Այն ունի միջազգային ու կրոնական լեգիտիմության ներուժ, որը Բաքուն չի կարող անտեսել։
Միևնույն ժամանակ, Սրբազան պայքարի դեմկիրառվող նարատիվները Հայաստանում և Ադրբեջանում հաճախ բառացիորեն համընկնում են։ Այսփաստը վկայում է, որ շարժումը լուրջ մարտահրավեր է ոչմիայն արտաքին հակառակորդի, այլև Հայաստանիներսում ձևավորված իշխանական համակարգի համար։
Այս իրավիճակը կարևոր դաս է․ երբհասարակական շարժումները զրկվում են ներքինլեգիտիմությունից և ներկայացվում որպես «վտանգ», դաոչ միայն թուլացնում է ժողովրդավարությունը, այլ նաևհարմար գործիք է դառնում արտաքին հակառակորդիքարոզչության համար։
Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Գառնիկ Դավթյան