Ես Ձեր հարցին չեմ պատասխանում․ ՊՊԾ պետը` MediaHub.am-ի լրագրողին
Nov 20, 2022
1 min read

ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ի մոտ հրաժարվեց պատասխանել MediaHub.am-ի լրագրողի հարցին։
Մեր հարցին, թե ինչպես է Հովհաննիսյանը վերաբերում խորհրդարանում տեղի ունեցածին, նա պատասխանեց՝ ես Ձեր հարցին չեմ պատասխանում։ Հարցին, թե ինչո՞ւ՝ Հովհաննիսյանը պատասխանեց՝ այդպես, գրավոր հարցում ուղարկեք։
Նշենք, որ նա պատասխանել է մյուս բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։




















