top of page

Բայրամովը պատմել է, թե ինչպես է Փաշինյանն Ալիևին հարցրել «Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 8 hours ago
  • 1 min read
ree

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին շփումը իշխանության գալուց հետո տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում։ Այդ ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի, և որ «ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն»։

Այս մասին ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ ժամանակվա դիրքորոշումը բավականին կառուցողական էր. նա ասել է. «Ես նոր եմ իշխանության եկել և կձեռնարկեմ անհրաժեշտ քայլերը հակամարտությունը լուծելու համար»։ Նա խնդրել է դադարեցնել սահմանին կրակոցները՝ հակամարտությունը լուծելու համար։

«Գտնվելով Դուշանբեում՝ Ալիևը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է ապահովել լիակատար խաղաղություն և կայունություն բոլոր ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև ուղիղ կապի գիծ կազմակերպելու վերաբերյալ, և այդ գիծը ստեղծվել է, որպեսզի լարվածության դեպքում կողմերը կարողանան անհապաղ քայլեր ձեռնարկել կայունության ապահովման համար»,-ասել է Բայրամովը։

2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում արդեն հայտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի է ունենում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հերթական հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպման ժամանակ ամբողջովին փոխում է իր դիրքորոշումը, բացահայտ հայտարարում, որ ինքը չի կարող լուծել այդ հարցը [ղարաբաղյան հակամարտությունը], և որ չի լուծելու այն ։

«Ընդ որում, նա շատ հետաքրքիր փաստարկ է բերում. «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Եվ նույնիսկ հռետորական հարց է տալիս Ալիևին»։ Ալիևը նրան պատասխանում է.«Ես ընդհանուր առմամբ ոչ մեկի մահը չեմ ուզում, սակայն դա ոչ մի կերպ չի կարող արդարացում լինել «ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիայի համար»»։

1/3110
bottom of page