top of page

Իշխանությունները հիշել են նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանին. թիրախում օլիգարխներին խեղճացնելու հա՞րցն է

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • 3 days ago
  • 1 min read
ree

Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ներկայիս իշխանությունները հետաքրքրված են 2011 թվականին ՀՀ Ոստիկանության Ճանապարհային Ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի կողմից խոշոր չափերի յուրացման գործով: Ըստ ստացված տեղեկությունների, յուրացման չափը եղել է ավելին, քան ներկայացվել ի սկզբանե, և եթե հիշում ենք՝ Օհանյանը դատապարտվել է միայն բենզինի յուրացման համար, սակայն պարզվում է, որ եղել են նաեւ պետական գույքի և միջոցների այլ յուրացումներ՝ ընդհանուր 3-5 մլն դոլարի չափով:

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ յուրացումներին, մեր տեղեկություններով, իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել նաեւ ներկայիս իշխանությունների վստահությունը վայելող մի շարք օլիգարխներ: Եվ ահա ներկայիս իշխանությունները փորձում են օգտագործել այս առիթը նշված օլիգարխների վրա կոմպրոմատներ հավաքելու նպատակով, որպեսզի կարողանան նրանց պահել կախվածության մեջ և բացառեն նրանց անցումը ընդդիմության ճամբար:

Հատկանշական է, որ Մարգար Օհանյանի գործով անցնող վկաներից մեկը, իսկ եթե լինենք ավելի ճշգրիտ՝ միակ վկան, որ ցուցմունք է տվել նրա դեմ, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Արսեն Արշակյանն է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ յուրացումների վերաբերյալ Արշակյանը տիապետում է բոլոր տեղեկություններին, բայց նախկինում նա հարցաքննվել է միայն բենզինի յուրացումների մասով:

Փաստորեն գործ ունենք հերթական դրվագի հետ, երբ ներկայիս իշխանությունը ցանկանում է սաստել իր շրջապատի օլիգարխներին՝ վերջիններիս դեմ որպես քավության նոխազ ցանկանալով օգտագործել Արսեն Արշակյանին: Մենք փորձեցինք կապ հաստատել Արսեն Արշակյանի, ով ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում, սակայն վերջինս մեր զանգերը թողեց անպատասխան:

 
 
bottom of page